Կառավարությունը համաներում է շնորհում բանակից թռածներին, հիշեք՝ մեր զոհված հերոսներին կյանք եք պարտք, չմոռանաք ընտրություններին կմասնակցեք. Վարդան Բադալյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կառավարությունը համաներում է շնորհում բանակից թռածներին, հիշեք՝ մեր զոհված հերոսներին կյանք եք պարտք, չմոռանաք ընտրություններին կմասնակցեք. Վարդան Բադալյան




Երգիչ Վարդան Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.



«Լսել եմ՝ կառավարությունը համաներում է շնորհում ժամանակին բանակից թռածներին։ Վատ չի....

Տղերք,ուղղակի որ գաք Հայաստան, գնաք Գառնի, Գեղարդ, Սևան, Դիլիջան (Արցախ չգնաք,դեռ շատ վտանգավոր է) խորոված ուտեք,խմեք, հիշե՛ք, որ ՀՀ-ում բոլոր ծառայած տղերքին երկու տարի եք պարտք՝ իսկ մեր զոհված հերոսներին մի ամբողջ կյանք։ Դե հայրենիքին էլ դուք նվիրել եք մի ամբողջ փախած տասնամյակ։ Շատ զգույշ կլինեք, զինգրքույկն էլ բարով վայելեք։

Հաաա՛ ու չմոռանաք ընտրություններին մասնակցեք»։