Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն




Մոսկվայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 102 կգ քաշայինների պայքարն անցավ Հայաստանի ներկայացուցիչների գերիշխանությամբ: Սամվել Գասպարյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Արսեն Մարտիրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր:

Սամվել Գասպարյանը երկամարտում գրանցեց 390 կգ (176+214) և 10 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված Արսեն Մարտիրոսյանին՝ 380 կգ (171+209):

Երրորդ տեղը գրաված Ադրբեջանի ներկայացուցիչ Դադաշ Դադաշբայլին երկամարտում գրանցեց 379 կգ (177+202):

Նախորդ՝ Բաթումի-2019 Եվրոպայի առաջնությունում Սամվել Գասպարյանը երկամարտի 377 կգ արդյունքով գրավել էր երկրորդ տեղը:

Ապրիլի 10-ին Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգան նաև Տաթեւ Հակոբյանը (87 կգ) և աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ)

Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև Կարեն Ավագյանը (89 կգ), իսկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ: Իզաբելլա Յայլյանը (55 կգ) և Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) գրավել էին չորրորդ տեղը:

14 ծանրորդով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ի վերջին օրը՝ ապրիլի 11-ին, մրցահարթակ դուրս կգան Արփինե Դալալյանը (+87 կգ), Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը (+109 կգ):