«1700 մարդ է ներկա այս անհավանական գեղեցիկ հարսանիքին». ռուս հաղորդավարուհի Յուլյա Լիսենկոյի գրառումը Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի մասին և միջոցառմանը ներկա հայտնիները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«1700 մարդ է ներկա այս անհավանական գեղեցիկ հարսանիքին». ռուս հաղորդավարուհի Յուլյա Լիսենկոյի գրառումը Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի մասին և միջոցառմանը ներկա հայտնիները




Ինչպես արդեն հայտնել է, որ ապրիլի 10-ին Գագիկ Ծառուկյանի որդու և Բյուզանդ Ավետիսյանի (Ուֆայի Բյուզանդ) դստեր հարսանիքն էր։

Խնջույքին ներկա է նաև հեռուստահաղորդավարուհի Յուլյա Լիսենկոն, ով Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել Նիկոլայ Բասկովի հետ և գրառում արել ճոխ հարսանիքի մասին։

«Ինչ հրաշալի տոն ենք մենք այսօր վարում։ Իմ թանկագին Կոլենկա, ուրախ եմ հանդիպման համար, քեզ հետ բեմը կիսելը հաճույք է։ 1700 մարդ է ներկա այս անհավանական գեղեցիկ հարսանիքին։ Տոնում ենք սեր»։

Նշենք, որ հարսանիքին արդեն ելույթ են ունեցել Ավրաամ Ռուսոն, Ստաս Միխայելովը, Սոսո Պավլիաշվիլին, Քրիստինա Օրբակայտեն, Լարիսա Դոլինան, A'Studio-ն։ Արմենչիկը, Արման Հովհաննիսյանը, Արկադի Դումիկյանը, Սոնա Ռուբենյանը, Արամ MP3-ն, Թաթա Սիմոնյանը։

Երեկոյի հանդիսավարները միայն Յուլյա Լիսենկոն և Նիկոլայ Բասկովը չեն։ Այն վարում է նաև Ավետ Բարսեղյանը։