«Ոչինչ չէի փոխի իմ անցյալում». Անահիտ Սիմոնյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ոչինչ չէի փոխի իմ անցյալում». Անահիտ Սիմոնյան




Երգչուհի Անահիտ Սիմոնյանն Instagram-յան էջում պատասխանել է հետեւորդների հարցերին։



Հետեւորդները երգչուհուն մի քանի հարց են ուղղել, այդ թվում այն մասին՝ արդյոք կուզենար անցյալում ինչ-որ բան փոխել։ «Ես ոչինչ չէի փոխի իմ անցյալում։ Ամենն, ինչ տեղի է ունեցել՝ ե՛ւ լավը, ե՛ւ վատը, ճակատագրի կողմից նախանշված էր իմ գիտակցության տրանսֆորմացիայի եւ անձնային աճն ուժեղացնելու համար։ Այնպես որ, ես շնորհակալ եմ ե՛ւ անցյալիս, ե՛ւ ներկայիս, ե՛ւ ապագայից»,- պատասխանել է երգչուհին։ Անդրադառնալով հարցին, թե ինչ անել, երբ սիրտը մի բան է ասում, ուղեղն՝ այլ, Անահիտ Սիմոնյանը նշել է. «Աշխատեք գլխով մտածել, որքան էլ դա բարդ թվա»։



Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին մուգ գույնի տաբատ էր կրում ու շապիկ, ջինսե բաճկոն։ Երիտասարդ մայրիկն արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու արեւային ակնոց էր կրում։ «Արդեն երկար ժամանակ է, ինչ հետեւում եք ինձ, շատերիդ հետ եմ խոսել, շատերիդ հետ դեռ չեմ հասցրել: Իմացեք, որ ամեն ինչ տեսնում եմ, կարդում եւ շատ շնորհակալ եմ ձեզանից այդքան ջերմության համար: Շուտով կլինեմ ավելի ակտիվ»,- գրել էր նա։