Լրահոս

«Առողջապահության նախարարությունից ինձ զանգեց էն մարդը, ով ինձ էդ պատասխանն էր տվել ու ներողություն խնդրեց». Արցախի հերոս Էդգար Մարկոսյան




Արցախի հերոս, 44-օրյա պատերազմի մասնակից Էդգար Մարկոսյանին Առողջապահության նախարարությունից զանգել են աշխատակազմի ղեկավարը եւ այն աշխատակիցը, որը Մարկոսյանին ասել էր՝ վիրահատության համար պետպատվերի իրավունք չունի. աշխատակիցը ներողություն է խնդրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է  Էդգար Մարկոսյանը, որը պատերազմի ընթացքում վնասվածք էր ստացել։



«Ընկերներ ջան չէի սպասում, որ նման արձագանք կգտնի էս ամենը, բայց ասեմ ՀՀ առողջապահության նախարարությունից ինձ զանգեց աշխատակազմի ղեկավար Վարդուհին, հետո էլ էն մարդը, ով ինձ էդ պատասխանն էր տվել ու ներողություն խնդրեց, շնորհակալ եմ, որ մտահոգվեցիք ու նման արձագանք գտավ խնդիրս»,- գրել է նա։