Եվա Բաղդասարյանը՝ անձնական կյանքի, նոր նախագծի, Կարեն Ասլանյանի և Ալեքսանդր Բաբասյանի հետ հարաբերությունների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Եվա Բաղդասարյանը՝ անձնական կյանքի, նոր նախագծի, Կարեն Ասլանյանի և Ալեքսանդր Բաբասյանի հետ հարաբերությունների մասին




Դերասանուհի Եվա Բաղդասարյանն արդեն 10 տարի է, ինչ էկրաններին է։ Այժմ նա զբաղված է Ելենա Արշակյանի նոր՝ «Օջախի երգը» նախագծում։ Tert.am Life-ի հետ զրույցում Եվան խոսել է իր դերի, գործընկերների հետ հարաբերությունների և անձնական կյանքի համար ժամանակ չունենալու մասին։

Եվան առաջին անգամ է համագործակցում պրոդյուսեր Ելենա Արշակյանի հետ։ «Թեև առաջին համագործակցությունն է, նրա նախագծերին վաղուց եմ հետևում, միշտ ունեցել եմ ցանկություն նկարահանվելու դրանցից որևէ մեկում: Երբ անձնակազմից զանգ ստացա, առանց մտածելու ասացի, որ համաձայն եմ: Գնացի, Ելենան շատ ջերմ ժպիտով ընդունեց ինձ, պատմեց կերպարիս մասին և համաձայնության եկանք: Այս առաջարկն ինձ համար սպասված էր, որովհետև Ելենայի նախագծերը տարբերվում են, մակարդակ ունեն»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ իր հերոսուհին՝ Միլենան, բավականին բարդ կերպար է։ «Նա գյուղից Երևան է եկել ուսում ստանալու և իր ու մայրիկի կյանքը դեպի լավը փոխելու համար: Սիրահարվում է Խոսրովին, որին մարմնավորում է դերասան Կարեն Ասլանյանը: Հետո երկուսով ընկնում են պատմության մեջ։ Հոգեբանորեն բավականին բարդ կերպար է, տարբերվում է իմ նախորդ կերպարներից: Ապրում եմ Միլենայի հետ, զգալով եմ խաղում, ամեն ինչ անկեղծ ցույց տալիս: Եթե այդպես չանեմ, հեռուստադիտողը միանգամից կզգա: Երբ տուն եմ գալիս, կարդում եմ տեքստը, կերպարն իմ մեջ բացում: Զգացմունքային տեսարաններում խաղալն ավելի բարդ է»,- նշեց նա:



Եվան նկատեց, որ շատ են ասում, որ իրեն տեսնում են միայն բացասական կերպարներում, բայց դրական կերպարներ ևս մարմնավորել է։ 

Դերասանուհին պատմեց, որ նոր հեռուստասերիալի ստեղծագործական թիմի, դերասանական անձնակազմի անդամներից մի մասի հետ ծանոթ էր, մյուս մասի հետ ևս շփումը հեշտ է ստացվել։ «Բոլորը շատ լավն են, ինձ համար կարևոր է նկարահանման հրապարակում հանգիստ լինելը։Մեր ռեժիսորը՝ Քրիստինան, շատ է օգնում, լինում է՝ ինչ-որ տեսարան չի ստացվում, նա ասում է՝ ինչպես անեմ, շատ շնորհակալ եմ իրեն։ Իմ հիմնական խաղընկերներից է Կարեն Ասլանյանը, որին վաղուց եմ ճանաչում, մտերիմ ընկերներ ենք, միասին նկարահանվել ենք թե՛ սերիալներում, թե՛ տեսահոլովակներում։ Խաղընկերներիցս է նաև Ալեքսանդր Բաբասյանը, որի հետ առաջին անգամ եմ նկարահանվում, իր հետ էլ շատ հեշտ է։ Կարևոր է, որ խաղընկերներդ լիքը լինեն որպես դերասան, եթե դատարկ լինեն, քեզ ոչինչ չեն տա»,- ասաց դերասանուհին։



Եվան ընդգծեց, որ այս ոլորտում է արդեն 10 տարի՝ 16 տարեկանից, իր խաղի հետ կապված շատ փոփոխություններ կան։