Լրահոս

«Ես քեզ արդեն անծայրածիր եմ սիրում»․ Հրաչ Մուրադյանն ու կինը սպասում են իրենց առաջնեկի ծնունդին. ՖՈՏՈ




Հաղորդավար Հրաչ Մուրադյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ հետ։



Իր միկրոբլոգում հրապարակված կադրում հաղորդավարն ու նրա սիրելին ջերմ գրկախառնված են։ Նրանց գլխարկներին գրված է «մամ, պապ»։ Հրապարակմանը կից Հրաչը կիսվել է հիանալի լուրով․ նրանք սպասում են իրենց առաջնեկի ծնունդին։

«Երեւի չկա ավելի կարեւոր փուլ կյանքում, քան այն, երբ դու ես պատճառներից մեկը` այս աշխարհ եկող նոր բնակչի... Բարով գաս այս մոլորակ, որտեղ Քեզ անթիվ բացահայտումներն են սպասվում ու որքան ուրախ կլինի քո պապան երբ զգա, որ դու աշխարհ ես եկել այն ավելի լավը դարձնելու: Ես քեզ արդեն անծայրածիր եմ սիրում», - հրապարակմանը կից գրել է Հրաչ Մուրադյանը։