Կայացավ «Արցախի ձայներ» խմբի երևանյան համերգը․ովքեր են եղել հատուկ հյուրերը և համերգի հետաքրքիր ու հուզիչ դրվագները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կայացավ «Արցախի ձայներ» խմբի երևանյան համերգը․ովքեր են եղել հատուկ հյուրերը և համերգի հետաքրքիր ու հուզիչ դրվագները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ



Մայիսի 5-ին երկար դադարից հետո Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Արցախի ձայները» երաժշտական նախագծի բարեգործական համերգը։

Համերգը բաղկացած էր երկու հատվածից․

Առաջին հատվածում ելույթ ունեցան «Արցախի ձայները» խմբի անդամները՝ ներկայացնելով իրենց հայտնի ու սիրված կատարումները։

Երկրորդ հատվածում ելույթ ունեցան արդեն հայտնի և սիրված կատարողներ, ովքեր տարբեր երկրներից ժամանել էին Հայաստան ներկա գտնվելու այս բարեգործական համերգին, ․րանց թվում էին  Սևակ Խանղյանը, Արթուր Գրիգորյան, Դավիթ Ամալյանը, Անետ Աղաբեկյանը, Վարդան Բադալյանը, Գոռ Սուջյանը, Շուշան Պետրոսյանը, «Թառափ» տրիոն /Միքայել Ոսկանյան, Արման Պեշտմալջյան, Մովսես Էբեջյան/, և Վլադիմիր Արզումանյանը։ 

Նախագծի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյան։

Համերգը անցավ անչափ հուզիչ և լի էմոցիաներով։ Համերգին դահլիճից հետևում էին նաև  Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցները։

EXCLUSIVElife.am-ը նույնպես ներկա է եղել համերգին և լուսանկարել է հետաքրքիր դրվագները։ Ներկայացնում ենք օրվա ամբողջական բացառիկ ֆոտոռեպորտաժը։











































































































































































































Նյութը` Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ
Լուսանկարները` Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ