Ինչպես է Հրաչ Մուրադյանը մայրիկին հայտնել, որ երեխայի է սպասում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպես է Հրաչ Մուրադյանը մայրիկին հայտնել, որ երեխայի է սպասում




Հաղորդավար Հրաչ Մուրադյանը, որն օրերս հայտնել էր ընտանիքում սպասվող համալրման մասին, ընտանեկան նոր հրապարակում է արել։

Հաղորդավարն Ինստագրամյան էջում հոլովակ է հրապարակել, որում ցույց է տվել, թե ինչպես է մայրիկին հայտնել ուրախալի լուրը։ Հրաչ Մուրադյանը նրան գեղեցիկ փաթեթավորմամբ տուփ է նվիրել, որը բացելով էլ նա տեղեկացել է լուրի մասին։ «Մամային ասում եմ, որ թոռնիկ է ունենալու»,- հոլովակը մակագրել է հաղորդավարը։


Իդեպ, տեսանյութից պարզ է դառնում, որ հաղորդավարն ընտանիքում համալրման մասին հայտնել է դեռ ամանորին․ կադրերում կարելի է տեսնել զարդարված եղեւնին։