Դիանա Գրիգորյանը՝ «Սարի աղջիկ» սերիալի ավարտի, վարկանիշի և նոր նախագծի մասին․ Tert.am Life - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դիանա Գրիգորյանը՝ «Սարի աղջիկ» սերիալի ավարտի, վարկանիշի և նոր նախագծի մասին․ Tert.am Life




Այս օրերին նկարահանվում են պրոդյուսեր, սցենարիստ, հեռ Դիանա Գրիգորյանի «Սարի աղջիկ» հեռուստասերիալի վերջին սերիաները, այս մասին հայտնում է  Tert.am Life-ը։ 

«Նկարահանումները դեռ չենք ավարտել, որովհետև աշխատում ենք ամեն դրվագի վրա: Եթե, օրինակ, եղանակը կարող է խոչընդոտել նկարահանումներին, հետաձգում ենք: Տեսարանները, հիմնականում, բաց երկնքի տակ են, բնության գրկում, քանի որ «Սարի աղջիկ» հեռուստասերիալը սկսելիս մեր հիմնական նպատակը Հայաստանը ցույց տալն էր, մենք դա արեցինք: Վերջին սերիայի նկարահանումները բացառություն չէին, կրկին պետք է բնության գրկում իրականացնեինք»,- ասաց Դիանան:

Ըստ Դիանայի՝ վերջին սերիաների սցենարը շատ բարդ են գրում, որովհետև ուզում են արդարացնել հեռուստադիտողների հույսերը:



Պրոդյուսերը պատմեց, որ մի քանի ամիս է, ինչ մտածում է նոր նախագծի մասին, որն այլ հարթության վրա է լինելու, բայց շատ փակագծեր բացել դեռ չցանկացավ:

«Այս պահին հնարավորություն չունեմ անելու այն, ինչ ուզում եմ, որովհետև դրա համար մեծ ֆինանս է հարկավոր։ Այդ իսկ պատճառով այս ձևաչափում ուզում եմ իմ սրտից մի փոքր մասնիկ գոնե ներդնել: Երանի լինի, ստացվի, կարողանանք անել այն, ինչ ուզում ենք: Նախագիծը Հայաստանի համար նորություն է լինելու: Ես գիտեմ թափառող և վարկանիշ բերող սյուժեները, բայց չեմ ընկնում դրանց հետևից, որովհետև գալիս է պահ, երբ չես կարող նույն դերասանական կազմով նույնը տալ միայն այն բանի համար, որ այն հաղթող կլինի: Յուրաքանչյուր բան, եթե լավ անես, կկարողանաս հեռուստադիտողին գրավել: Պետք է փորձել, խիզախել ու չվախենալ»,- ասաց նա:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում