Սիրուշոն պատմել է 11 տարեկանում ապագա սկեսուրի հետ առաջին հանդիպման մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիրուշոն պատմել է 11 տարեկանում ապագա սկեսուրի հետ առաջին հանդիպման մասին




Երգչուհի Սիրուշոն «Արմատ» նախագծի շրջանակում ներկայացնում է տարբեր երկրներում իր շրջագայությունները և դրանց ընթացքում տեղի ունեցած հանդիպումները:

Այս անգամ նա պատմել է Լեհաստանի մասին և հայտնել, թե ինչպես է 11 տարեկանում հանդիպել այդ ժամանակ Հայաստանի առաջին տիկին Բելլա Քոչարյանի հետ:

Սիրուշոյի խոսքով՝ այդ ժամանակ ապագա ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ ծանոթ չի եղել: Երգչուհին մասնակցել է երաժշտական փառատոնի և ապագա սկեսուրի հետ պատահաբար է հանդիպել:


Ըստ երգչուհու՝ Բելլա Քոչարյանն իրեն ասել է. «Գիտե՞ս, շատ նման ես իմ կրտսեր տղային: Հագուստի նույն ոճն ունեք»: (Խոսքը եղել է Լևոն Քոչարյանի մասին, հեղ․)

Երգչուհին ընդգծել է, որ ինքն այդ ժամանակ անգամ չի իմացել, որ Ռոբերտ և Բելլա Քոչարյանները կրտսեր որդի ունեն և ցանկացել է պատկերացնել, թե ինչպիսի՞ն է նա: