Լրահոս

Թոմ Քրուզը հրաժարվել է «Ոսկե գլոբուս»-ի բոլոր մրցանակներից




Կինոդերասան Թոմ Քրուզը վերադարձրել է Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիայի (HFPA) «Ոսկե գլոբուս» մրցանակներն ի նշան բողոքի ընդդեմ մրցանակաբաշխության ժյուրիի անդամների կազմում ռասսայական բազմազանության բացակայության, հայտնում է Deadline-ը։

2021թ․-ի փետրվարին «Los Angeles Times»-ի լրագրողները պարզել են, որ HFPA-ի գրեթե 100 անդամների շարքում ոչ մի թխամորթ չկա։ Արդյունքում ճանապարհային քարտեզը պատրաստվել է նույն վերջնաժամկետից շուտ եւ ընդունվել է HFPA-ի մասնակիցների կողմից։

Բացի այլ փոփոխություններից՝ կազմակերպությունը խոստացել է արդեն հաջորդ տարի իր շարքերն ընդունել «20 նոր անդամների՝ հատկապես շեշտը դնելով հօգուտ թխամորթների ընտրության վրա», ինչպես նաեւ արգելել է նվերներ ստանալ ընկերություններից եւ ոլորտի ներկայացուցիչներից, եթե դրանք թեկուզ անուղղակիորեն կապված են մրցանակաբաշխության հետ։

«Ոսկե գլոբուս» մրցանակները Թոմ Քրուզը ստացել է 1990, 1997 եւ 2000 թվականներին։

Ավելի վաղ ամերիկյան «NBC» հեռուստաալիքը, որն ավանդաբար հեռարձակում է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողությունը, նույն պատճառներով հրաժարվել է այն ցուցադրել 2022թ․-ին։