Հայտնի է տասնամյակի երաժշտական արտիստը` «Billboard»-ի վարկածով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի է տասնամյակի երաժշտական արտիստը` «Billboard»-ի վարկածով




«Billboard»-ի վարկածով՝ տասնամյակի երաժշտական արտիստ է ճանաչվել կանացի ռեփեր Դրեյքը, հայտնում է ամսագրի պաշտոնական կայքը։

Փորձագետները նշել են, որ սկսած 2010թ․-ի «Thank Me Later» ստուդիական սկավառակից՝ ռեփերի բոլոր ալբոմները զբաղեցրել են Billboard 200-ի վերին հորիզոնականները։ Որոշ կոմպոզիցիաներ Billboard Hot 100-ում մնացել են մեկ տարուց ավելի։

Դրեյքը դարձել է միայն սոլո կատարողը, որն ընդհանուր առմամբ ավելի քան 50 շաբաթ է անցկացրել ամսագրի վարկանիշի առաջին հորիզոնականում։ Այժմ 34-ամյա երաժիշտը մրցանակաբաշխության բացարձակ ռեկորդակիր է։ Նա Billboard Music Awards-ի 27 մրցանակ ունի։