«Հեռու մնացեք Դավայից». Ֆիլիպ Կիրկորով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հեռու մնացեք Դավայից». Ֆիլիպ Կիրկորով




Երբ Ֆիլիպ Կիրկորովը դուետ ձայնագրեց Դավիթ Մանուկյանի հետ, բազմաթիվ երկրպագուներ ենթադրեցին, որ նա դա արել է Օլգա Բուզովայի խնդրանքով։ Փոփ թագավորը իսկապես ընկերություն է անում հեռուստահաղորդավարուհու հետ, բայց Դավայի հետ համագործակցել չի սկսել դրա պատճառով։ Կիրկորովի կարծիքով՝ երիտասարդ արտիստը հսկայական ներուժ ունի։



Հենց այդ պատճառով, երբ Россия 1 հեռուստաալիքով հեռարձակվող «Я вижу твой голос» նոր շոուի եթերում Վլադիմիր Մարկոնին ծաղրել է Մանուկյանի երգեցողության տաղանդը, փոփ արքան վրդովվել է։ «Մի դիպչեք Դավային։ Նրան այնպես էլ արդեն Բուզովայից հասել է», - ընդգծել է արտիստը։


Դավիթ Մանուկյանի համար դժվար ժամանակներ են եղել։ Այն բանից հետո, երբ Օլգա Բուզովան նախկին զուգընկերոջը մեղադրել է դավաճանության եւ ծեծի մեջ, բլոգերի դեմ նեգատիվի ալիք է բարձրացել: Բաժանորդները բառացիորեն հայհոյել են նրան, ու նույնիսկ Մանուկյանի մայրն է ստիպված եղել պաշտպանել նրան։