Լրահոս

«Իմ ընտանիքն իմ թիկունքն է, ամեն ինչս»․ Նազենի Հովհաննիսյանն ընտանիքի օրվան նվիրված գրառում է կատարել




Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել, որը նվիրված է ընտանիքի օրվան։

«Այսօր Ընտանիքի օրն է... Իմ կյանքի ամենամեծ օրհնությունն է հենց իմ Ընտանիքը. Հայրս, Մայրս, ավագ քույրս (յոթ տարվա տարբերություն ունենք), միջնեկ քույրս (2 տարվա տարբերություն), ես կրտսերն եմ)... նրանց որդիները եւ դուստրը:

Մեծ ընտանիքիս մեջ իմ սիրելի քեռիները, մորաքույրներս (նաեւ ոչ հարազատ), անպայման իմ զարմիկներն ու քեռիներիս երեխաները, հորեղբայրներս, հորաքույրներս (որոնք ցավոք էլ չկան), եւ այդպես անվերջ: Իհարկե ես էլ ունեմ ահաջող ազգականներ)))) դե ո՞վ չունի:

Բայց մեկ է. իմ ընտանիքն իմ թիկունքն է, ԱՄԵՆ ԻՆՉՍ, ու լավագույնը, որը կարող էր ինձ հետ տեղի ունենալ՝ հենց ծնվել Հայաստանում, ծնվել հենց այս ընտանիքում, ու միասին մեեեծ սեղանի շուրջ նստել, ապրել, խմել մեր քաղցրահամ ջուրը (ամենահամովն աշխարհում) ու իրարով լցվել, զորանալ, ամրանալ, միասին ցավել ու ողբալ, հետո միասին դուրս գալ ամենածանր կացությունից, իրար երբեմն չդիմանալ ու առանց իրար ուղղակի չկարողանալ... #Իմընտանիքը

Շնորհավոր Հայաստանի բոլոր հիմնասյուներից ամենահուզական ու ավանդականի՝ Ընտանիքի օրը:

Հ.Գ. Ինչ լավ է, որ ես քույրեր ունեմ: Երկու՝ լույսի պես Քույր: Շնորհակալություն ծնողներիս»: