Սիլվա Հակոբյանը՝ վախը հաղթահարելու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիլվա Հակոբյանը՝ վախը հաղթահարելու մասին




Երգչուհի Սիլվա Հակոբյանը սոցցանցային իր էջերում նոր լուսանկարներ է հրապարակել եւ հետեւորդներին անկեղծորեն պատմել վախերի մասին, որոնցից մեկը վերջերս հաղթահարել է:


«Էլ ո՞վ է ինձ պես վախենում արծիվներից: Այսօր ես երջանիկ եմ բեմի վրա, ընտանիքում, բայց վերջին շրջանում իմ հոգում կյանք չկար, ինձ թվում էր, որ օդը չի հերիքում ինձ ապրելու համար: Բայց այսօր ես հաղթահարեցի իմ վախը եւ թույլ տվեցի արծվին նստել իմ ուսին: Ես չգիտեի, որ կարող եմ այսքա՜ն ուժ ստանալ: Իսկ դուք հավատո՞ւմ եք, որ ձեր ուժով կարող եք հաղթահարել ձեր վախը, ինչպես ես»,- գրել է նա: