Բեն Ավետիսյանը՝ կրկին դրամատիկ կերպարում. դերասանը՝ «Սրտին հակառակ» սերիալում գլխավոր դերի ու նոր խաղընկերուհու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բեն Ավետիսյանը՝ կրկին դրամատիկ կերպարում. դերասանը՝ «Սրտին հակառակ» սերիալում գլխավոր դերի ու նոր խաղընկերուհու մասին


Շուտով «Նոր Հայաստան» հեռուստաաալիքի եթերում կմեկնարկի նոր հեռուստասերիալ՝ «Սրտին հակառակ», որի գլխավոր դերում հանդես է գալիս դերասան Բեն Ավետիսյանը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Բենը պատմել է կրկին դրամատիկ կերպար մարմնավորելու, իր նոր հերոսի առանձնահատուկ գծերի ու նոր խաղընկերուհու մասին:

Մոտ երկու տարի «Հարս չկա» սիթքոմում նկարահանվելուց հետո Բենը խոստովանեց, որ կարոտով էր սպասում կրկին դրամատիկ կերպար կերտելուն.

«Շատ-շատ էի կարոտել դրաման, դժվար էր հումորի մեջ դատարկել ներսումդ կուտակված էներգիան դեպի քո մասնագիտությունը: Առհասարակ, միշտ ասել եմ, որ ես, երեւի, ավելի շատ դրամատիկ ժանրի դերասան եմ, չնայած՝ բազմապրոֆիլ լինելը պարտադիր է մեր գործում, ինձ ավելի հոգեհարազատ է դրաման»:


Խոսելով նոր կերպարի մասին՝ Բենը հավելեց.

«Սերիալում մարմնավորելու եմ Գոռին՝ գլխավոր կերպարին. նա ծանրակշիռ է, հասուն, իր տարիքի համեմատ շատ ավելի լուրջ, ինչ-որ տեղ «չոր» տղա է՝ զինվորականի հստակությամբ: Շատ հետաքրքիր կերպար, որը լիովին տարբերվելու է մյուսներից»:

«Խաղընկերուհիս Մոնա Մնացականյանն է (ԷմԷն Մոնա)՝ շատ լավ մարդ, որն ամենակարեւորը շատ դրական է ու բարի, եւ գործի մեջ արդեն մերվել ենք: Ինչ վերաբերում է նկարահանող թիմին ու դերասանական կազմին՝  բոլորը պրոֆեսիոնալներ են, իսկ սցենարիստը բոլորին շատ հայտնի՝ Անուշ Պետրոսյանն է: Շատ շուտով կլինենք եթերում»:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում