Էդուարդ Սպերցյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էդուարդ Սպերցյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական




«Հայաստանի հավաքականը մայիսի 28-ից հունիսի 5-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի, որի ընթացքում կանցկացնի երկու ստուգողական հանդիպում Խորվաթիայի (հունիսի 1) և Շվեդիայի (հունիսի 5) հետ:

Հավաքի և ընկերական խաղերի մասնակցելու համար Հայաստանի ազգային հավաքականի մարզչական կազմը, Խոակին Կապարոսի գլխավորությամբ, հրավիրել է «Կրասնոդար -2» -ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին» ,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Սպերցյանն իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում նշել է ԱԱ ընտրական փուլի Ռումինիայի հետ խաղում՝ դառնալով գոլի հեղինակ։