Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Թաղավարդ գյուղի ուղղությամբ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Թաղավարդ գյուղի ուղղությամբ




Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Թաղավարդ գյուղի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց համայնքի ղեկավարի տեղակալ Սևակ Խաչատրյանը:

Զոհեր ու վիրավորներ չեն եղել, գյուղացիները դեռ չեն գտել, թե որտեղ է դիպել գնդակը։

Կրակոցները հնչել են այսօր առավոտյան ժամը 09: 0-10: 00-ի սահմաններում։

Նշենք, որ գրեթե միաժամանակ հարակից Կարմիր Շուկա գյուղի տարածքում արձանագրվել է դեպի Շուշի հիմնական ճանապարհով ադրբեջանական բազմաթիվ ավտոմեքենաներից բաղկացած շարասյան շարժը։ Գյուղացիներին անհանգստացրել է ադրբեջանական ավտոմեքենաների անումը իրենց գյուղի տարածքով։

Նրանք այդ խնդրով դիմել են ռուս խաղաղապահներին։
Ինչպես Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը, լարվածության պատճառը բացառապես ադրբեջանցիների պահվածքն է։

Նկարահանված տեանյութերում երևում է, որ ադրբեջանցիները գյուղով անցնելիս ոչ միայն նկարահանում են իրենց անցումը գյուղով, այլև վիրավորական արտահայտություններ բղավում հայերի հասցեին։

Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։