Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին անվանել է աշխարհի ամենավատ կինը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին անվանել է աշխարհի ամենավատ կինը




Ինսայդերները պատմում են, որ ռեփեր Քանյե Ուեսթը զղջում է, որ կապվել է Քարդաշյան ընտանիքի հետ եւ ամուսնացել է Քիմի հետ։ Եվ որքան շատ է նա մտածում իր 6-ամյա ամուսնության մասին, այնքան հասկանում է, որ այն դժոխք էր երկրի վրա, հայտնում է Telegram-յան «Только никому» ալիքը։

Քանյեն հայտարարում է, որ Քարդաշյանները տարված են համբավով եւ իրենց իմիջով։ Ռեփերը չի կարողանում մոռանալ, թե ինչպես է Քիմ Քարդաշյանն իրեն մանիպուլիացիայի ենթարկել եւ իրեն խառնել կեղտի հետ։



Վերամիավորում չի սպասվում․ ամենայն հավանականությամբ, ռեփերին ցավեցրել է, որ Քիմն այդքան արագ նոր կյանք է սկսել եւ արդեն իսկ հանդիպում է հաջողակ փաստաբանի հետ։ Իսկ առհասարակ ազնիվ տղամարդիկ նման կերպ չեն վարվում․ բամբասել ու վատաբանել սեփական երեխաների մորը, կնոջը, որի հետ այդքան տարի ես անցկացրել, նվազագույնը ստոր քայլ է։

Քանյե Ուեսթից բաժանվելուց հետո Քիմ Քարդաշյանը վայելում է կյանքը։ Ինսայդերները հայտնում են, որ Քիմը ցանկանում էր փրկել իր ամուսնությունը, սակայն նա ցանկանում է առողջ ու երջանիկ ամուսին ունենալ։ Հիմա նա հաշտվում է նրա հետ, որ իրավիճակը դուր է եկել իր վերահսկողությունից։

Լուսանկարները՝ Getty Images, Instagram