ԵԽԽՎ-ն Ադրբեջանին պարտադրում է ազատ արձակել հայ գերիներին. բանաձևն ընդունվել է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԵԽԽՎ-ն Ադրբեջանին պարտադրում է ազատ արձակել հայ գերիներին. բանաձևն ընդունվել է




Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանը 607 կողմ ձայնով ընդունեց բանաձև, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։

Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ԵԽԽՎ պատվիրակության անդամ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հավելելով, որ Եվրոպական խորհրդարանը ջախջախեց Ադրբեջանին։ «Քննարկումները տևեցին մի քանի ժամ ու եվրոպացի պատգամավորները պարզապես ոչնչացրեցին Ադրբեջանին»,–գրել է նա։ 

Տեղեկությունը րոպեներ առաջ հաստատեց նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում։

Նրա խոսքով տևական ու լուրջ աշխատանք են տարել Դավիթ Շահնազարյանը, Արմեն Աշոտյանը, Լևոն Զուրաբյանը, Բրյուսելում Հայ դատի գրասենյակն ու Սիրանույշ Սահակյանի թիմը։


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։