«Ես քեզ կյանքում չեմ մոռանա». ինչպես է փոխվել Հասմիկ Ղարիբյանի ամուսինը նրա մահվանից հետո - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ես քեզ կյանքում չեմ մոռանա». ինչպես է փոխվել Հասմիկ Ղարիբյանի ամուսինը նրա մահվանից հետո


Չնայած դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի մահվանից երկար տարիներ են անցել, բայց հիմա էլ սիրված դերասանուհուն հիշում են։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխված դերասանուհին հենց այնտեղ էլ հանդիպեց իր ամուսնուն և 2013 թվականին ամուսնացավ:

Վերջինս երգեհոնահար Լևոն Աբրահամյանի որդի՝ Ներսես Աբրահամյանն է։ Ցավոք, զույգի ընտանեկան երջանկությունը կարճ տևեց։ Անցանկալի հիվանդությունը սիրված դերասանուհուն խլեց կյանքից, Հասմիկը երկար ժամանակ գաղտնի էր պահում իր հիվանդությունը, միայն դրա վերջին փուլում դերասանուհին տեսանյութ հրապարակեց, որտեղ ծովափին էր, իսկ քիմիոթերապիայի արդյունքում թափվել էին վարսերը։

Հասմիկի մահվանից հետո Ներսեսը շարունակում էր հրապարակումներ անել կնոջ մասին և շնորհակալություն հայտնել, որ նա հայտնվել է իր կյանքում։ Աստված հոգիդ լուսավորի Հաս ջան, ս քեզ կյանքում չեմ մոռանա։ Ես շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ տվեց հնարավորություն հանդիպելու և ճանաչելու քեզ։ Նա հրաշալի կին էր։ Ես կարոտում եմ նրան ամեն օր։ Սիրում եմ քեզ․․․ ,-գրել էր նա։