Վարդենիսում ժամկետային զինծառայող է անհետացել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վարդենիսում ժամկետային զինծառայող է անհետացել




Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող Նորիկ Աղաբաբյանը, նա Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:

«Նա 18 տարեկան է, երեք ամսվա զինծառայող: Ծառայում էր Վարդենիսում: Վերջին անգամ նա ինտերնետ է մտել Վարդենիսի տարածքում, և այլևս նրանից տեղեկություններ չենք ունեցել: Այս պահին ոստիկանությունը նրան փնտրում է, բայց դեռևս նորություն չկա»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները այս պահին Վարդենիսի մերձակայքում են, նրանք մտել են ՀՀ տարածք:

ՊՆ–ից NEWS.am-ին, որ զինծառայողը ինքնակամ լքել է զորամասը։


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։