Խոզնավար գյուղի շրջակայքում այլևս թշնամական զինվորներ չկան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Խոզնավար գյուղի շրջակայքում այլևս թշնամական զինվորներ չկան




Երբ ադրբեջանցի զինվորականները 1,5 կմ առաջ եկան, Խոզնավար գյուղի բնակիչներն ու զինվորականները նրանց հետ քշեցին: Այս մասին Sputnik.Armenia-ի հետ զրույցում նշել է համայնքի ղեկավար Վարո Գրիգորյանը: Նա հայտնել է, որ այժմ այդ հատվածում հավաքված են զինվորականները, իսկ գյուղի բնակիչները հանգիստ են:

«Տրամադրությունը մարտական է, ամեն ինչի պատրաստ ենք: Հրաման լինի կռվելու՝ կկռվենք»,- հայտնել է Գրիգորյանը:


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։