«Եկել էի, որ քեզ սիրել սովորեցնեի․․․ ուզում էին հավիտյան կողքիդ մնալ․․․»․ Անի Երանյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Եկել էի, որ քեզ սիրել սովորեցնեի․․․ ուզում էին հավիտյան կողքիդ մնալ․․․»․ Անի Երանյան




Դերասանուհի Անի Երանյանն այս շրջանում գտնվում է ԱՄՆ-ում եւ իր էջում հետեւորդների հետ հաճախ է կիսվում մտքերով։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված նոր լուսանկարն Անին ուղեկցել է հետեւյալ մեկնաբանությամբ․



«Եկել էի, որ մնայի, որ դառնայի քո ստվերը․․․ Եկել էի, որ քեզ սիրեի, որ հետդ երազանքներ պահեի ու չվախենայի դրանց չիրականանալուց․․․ Եկել էի, որ երկուսով բարձրանայինք ձեր շենքի տանիքներն ու երգեինք «Մեր սրտի աշունը», որովհետեւ աշուն էր եւ ուրիշ երգ չգիտեինք․․․

Եկել էի, որ դառնայիր ավելի լավը, որ ժպտայիր մի քիչ․․․ Եկել էի, որ քեզ սիրել սովորեցնեի․․․ Եկել էի ու ուզում էին հավիտյան կողքիդ մնալ․․․ Բայց հիմա գնում եմ․․․ Գնում եմ, որ կարոտել սովորես, որ կարոտել սովորես, որ կարողանաս ինքնուրույն բարձրանալ տանիքներն ու երազանքներ պահել առանց վախենալու․․․ Գնում եմ, որ ուրիշ երգ սովորես ու երբ հաջորդ անգամ գամ, գարուն լինի կամ ամառ․․․»։