Շառլ Ազնավուրի 97-րդ տարեդարձի կապակցությամբ Փարիզի Օդեոնի հրապարակում բացվեց մեծ շանսոնյեի կիսանդրին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շառլ Ազնավուրի 97-րդ տարեդարձի կապակցությամբ Փարիզի Օդեոնի հրապարակում բացվեց մեծ շանսոնյեի կիսանդրին




Այսօր, աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի 97-րդ տարեդարձի կապակցությամբ Փարիզի Լատինական թաղամասի Օդեոնի հրապարակում բացվեց մեծ շանսոնյեի կիսանդրին։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:

Միջոցառմանը ներկա էին Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, քույրը՝ Աիդա Ազնավուրը, պաշտոնյաներ և համայնքային գործիչներ։ Կիսանդրիի հեղինակն է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը։