ՊՆ-ն հերքում է Սևանից 5 կմ հեռավորության վրա ադրբեջանցիների գտնվելու և բարձունք գրավելու մասին լուրը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՊՆ-ն հերքում է Սևանից 5 կմ հեռավորության վրա ադրբեջանցիների գտնվելու և բարձունք գրավելու մասին լուրը




ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ադրբեջանցիների հրապարակած տեսանյութը, թե իբր իրենք հաստատվել են Սևանա լճից ուղիղ գծով 5 կմ հեռավորության վրա և բարձունք են գրավել: ՀՀ ՊՆ-ից Armenpress-ին հայտնել են, որ թշնամին Սևանից ուղիղ գծով 30 կմ հեռավորության վրա է գտնվում:

«Նրանք ՀՀ տարածք չեն մտել և որևէ բարձունք չեն գրավել: Այն բարձունքը, որը երևում է տեսանյութում, գտնվում է սահմանագծի վրա: Այդ սահմանագծի տարբեր հատվածներում, տարբեր բարձունքների վրա մենք էլ ունենք դիրքեր ու մարտական հերթապահություն ենք իրականացնում»,- նշեցին ՊՆ-ից:


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։