Տեսանյութերում Ադրբեջանի զինծառայողները բաց դեմքերով են գլխատում հայերին. համոզված են, որ անպատիժ են մնալու. ՀՀ ՄԻՊ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տեսանյութերում Ադրբեջանի զինծառայողները բաց դեմքերով են գլխատում հայերին. համոզված են, որ անպատիժ են մնալու. ՀՀ ՄԻՊ




Գրեթե բոլոր տեսանյութերում ադրբեջանական զինծառայողները բաց դեմքերով են իրականացնում դաժանություններ հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց նկատմամբ, կտրում նրանց մարմինների մասերը, խոշտանգում ու գլխատում կենդանի մարդկանց, այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ Südwestrundfunk, Deutschlandfunk և Westdeutscher Rundfunk լրատվամիջոցներով հեռարձակված ռեպորտաժում:

Նա ընդգծել է, որ ադրբեջանցիներն ուղղակի համոզված են, որ անպատիժ են մնալու իրենց կատարած պատերազմական հանցանքների համար:

ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է ադրբեջանական հայատյաց քաղաքականությանը:


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։