Սյունիքի նախկին մարզպետը պնդում է, որ այժմ Սյունիքի երկայնքով 1000-ից ավելի ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներ կան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սյունիքի նախկին մարզպետը պնդում է, որ այժմ Սյունիքի երկայնքով 1000-ից ավելի ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներ կան




Սյունիքի նախկին մարզպետը պնդում է, որ այժմ Սյունիքի երկայնքով 1000-ից ավելի ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներ կան:
Նրա խոսքով` երկու օր առաջ ադրբեջանցիներն ընդլայնվել են ինչպես Սյունիքի սահմանի երկայնքով, այնպես էլ դեպի Գորայք։

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։

«Իրավիճակը շարունակվում է մնալ ստաբիլ լարված։ Կարծում եմ եթե մի քիչ էլ այսպես շարունակվի, սյունեցիները կսկսեն համակերպվել, որ մեր տարածքում տեղաբաշխված է Ադրբեջանի ԶՈւ–ն»,–ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով իշխանության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները կորցնում են իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը։

Հակոբյանը կարծում է, որ բանակցային գործընթացը մտնում է փակուղի, եթե արդեն չի մտել։

Նրա տեղեկություններով իշխանությունը չգիտի ինչ անել, քանի որ իրավիճակն ուժի միջոցով լուծելու պահը բաց են թողել։