Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է զոհված զինծառայողների 4 աճյուն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է զոհված զինծառայողների 4 աճյուն




Արցախի փրկարար ջոկատներն այսօր՝ մայիսի 24-ին, զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում, Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն:

Նախնական տվյալներով՝ նրանք բոլորը ռազմագործողությունների մասնակիցներ են: Ինքնությունը պարզելու նպատակով, ըստ Արցախի ՆԳ ԱԻ պետական ծառայության, կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է:


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։