Հայ-ադրբեջանական սահմանին սրացումը պահանջում է ձեռնարկել հրատապ միջոցներ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայ-ադրբեջանական սահմանին սրացումը պահանջում է ձեռնարկել հրատապ միջոցներ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ




Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին ծագած սրացումը պահանջում է ձեռնարկել հրատապ միջոցներ: Այդ մասին հայտարարել է ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների անվտանգության եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովերի նախագահների համակարգող խորհրդի նիստի ժամանակ:

Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կնքած ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո այդտեղ իրավիճակն ընդհանուր առմամբ կայունացել է: «Ամրապնդում են երկարաժամկետ խաղաղության իրադրության հեռանկարը ռուս խաղաղապահները եւ շարունակական բանակցային գործընթացը»,-ասել է Սեմերիկովը:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին ծագած սրացումը պահանջում է ձեռնարկել հրատապ միջոցներ՝ «նախ քաղաքական դիվանագիտական բնույթի, եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետական սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցերի լուծում»:

Նիստի մասնակիցներին նաեւ ներկայացրել են ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի զեկույցը «Կովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության մասին», որտեղ նա գնահատել է Ադրբեջանի հետ սահմանամերձ ՀՀ Սյունիքի մարզի շրջաններում իրավիճակն ու ընդգծել ՀԱՊԿ անդամ պետության տարածքային ամբողջականության վրա ոտնձգությունների անթույլատրելիությունը: