ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանին շնորհել է «Երևան քաղաքի պատվավոր փրկարար»-ի կոչում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանին շնորհել է «Երևան քաղաքի պատվավոր փրկարար»-ի կոչում


 
Խրամատում հավերժացածների մասին այսուհետ կվկայի նաև Երևանի փրկարարական վարչության բակում տեղադրված խաչքարը: Այն հարգանքի տուրք ու խոնարհում է 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած հերոսների պատվին: Այս մասին տեղեկանում ենք ԱԻ նախարարության պաշտոնական կայքից։

Խաչքարի բացման և օրհնության արարողությանը ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը: Հուշակոթողի տեղադրման գաղափարը փրկարարներինն է:

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը խրախուսեց իրենց ծառայությունն անձնվիրաբար իրականացրած փրկարարների և համակարգի ներկայացուցիչների. հանձնվեցին մեդալներ, պատվոգրեր, շնորհվեցին կոչումներ: ԱԻ նախարարության Փրկարար ծառայության և Երևանի քաղաքապետարանի սերտ համագործակցությունը ևս բարձր գնահատվեց. քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը նախարարի կողմից արժանացավ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալի:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված ակտիվ գործունեության, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանին պարգևատրեց «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» հուշամեդալով։


Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետրանի պաշտոնական կայքից