Թշնամին հրապարակել է այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքից գերեվարված 6 հայ զինծառայողների լուսանկարները․ Mediaport - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Թշնամին հրապարակել է այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքից գերեվարված 6 հայ զինծառայողների լուսանկարները․ Mediaport

 Ինչպես արդեն հայտնել ենք Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայող։

ՀՀ ՊՆ հաստատում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։

Mediaport թելեգրամ-ալիքը հրապարակել է գերեվարված զինվորների լուսանկարները։


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։