Ladaniva խումբն արդեն Երևանում է. մեծ մենահամերգ՝ Մարզահամերգային համալիրում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ladaniva խումբն արդեն Երևանում է. մեծ մենահամերգ՝ Մարզահամերգային համալիրում




Ladaniva խումբն արդեն Երանում է: Խմբի անդամները՝ Ժակլին Բաղդասարյանին և Լուի Թոմասը, «Դալան արտի» այգում հանդիպել են լրագրողների հետ:

Դեռ նախորդ տարի Ժակլինը նշում էր, որ Հայաստանում մենահամերգ ունենալն իր համար երազանք էր, ինչն այլևս իրականություն է:

Խումբն այստեղ է Unity Production-ի հրավերով, նրանց մենահամերգը նախատեսվում էր դեռ նախորդ տարի, սակայն համավարակը և պատերազմը փոխեցին կյանքի ընթացքը:

Վաղը՝ մայիսի 29-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նրանք առաջին անգամ հանդես են գալու մեծ մենահամերգով, իսկ հաջորդ օրը խմբի արդեն ակումբային ելույթն է նախատեսվում:

Համերգին կհնչեն ինչպես հին, այնպես էլ` նոր երգեր: