Լրահոս

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման մասին




Ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտումներ կամ Լեռնային Ղարաբաղում ռուս զինծառայողների նկատմամբ սադրանքներ չեն արձանագրել: Այս մասին լրագրողներին ասաց տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ, գնդապետ Դմիտրի Պերեպելկինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Անցած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ռուս զինծառայողների հանդեպ սադրիչ գործողություններ չեն նկատվել: Մինչ օրս ստուգվել է 1844 շենք, ավելի քան 657 կիլոմետր ճանապարհ, մաքրվել է 2121 հա տարածք, հայտնաբերվել եւ ոչնչացվել է 25 613 պայթյունավտանգ իր»,- հայտնեց Պերեպելկինը:»,- ասաց խաղաղապահների ներկայացուցիչը: