ՊՆ-ից հերքում են նոր գերիների մասին լուրը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՊՆ-ից հերքում են նոր գերիների մասին լուրը




Այսօր առավոտից ադրբեջանական մամուլում, ապա նաև հայկական մեդիատիրույթում տարածվում է տեղեկությունը,թե Սյունիքի մարզից՝ Զանգելանին սահմանակից հատվածից ադրբեջանցիները նոր հայ գերիներ են վերցրել։ Նաև փոխհրաձգության և մեր կողմից երկու զոհի մասին է խոսվում։ Գերիների մաիսն նաև սյունեցի օգտատերեր ու լրագրողներ էին գրառումներ կատարել՝ պահանջելով, որ ՊՆ-ն հերքի կամ հաստատի լուրը։

Hraparak.am-ը փորձեց կապ հաստատել ՊՆ-ի լրատվական բաժնի հետ, որտեղից հերքեցին տարածված լուրերը։ ՊՆ-ից բառացիորեն փոխանցեցին հետևյալը․ «Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և նույնիսկ Ադրբեջանի պատկան կառույցներն արդեն դա հերքել են»։