Գյուղի տղամարդիկ են հերթապահություն անում, շատ վատ վիճակում ենք․ Խոզնավար համայնքի ղեկավար․ ԼՈՒՐԵՐ․com - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գյուղի տղամարդիկ են հերթապահություն անում, շատ վատ վիճակում ենք․ Խոզնավար համայնքի ղեկավար․ ԼՈՒՐԵՐ․com




Հակառակորդը նույն դիրքերում տեղակայված է, ոչ մի փոփոխություն չկա: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար համայնքի ղեկավար Վարո Գրիգորյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի սահմանում տիրող լարված իրավիճակին:

«Մերոնք ադրբեջանցիների դիմաց կանգնած են՝ շատ մոտիկ։ Իրենց առաջ եկած տարածքը գյուղի արտովայրերն են, հիմա խոտհարք չկա, անասուններին արոտավայր չկա։ Այդ տարածքները չենք կարողանում օգտագործել, զինվորականներ են մեր վարչական տարածքի վրա»,- ասաց Խոզնավար համայնքի ղեկավարը։

Վերջինս նշեց, որ վատ իրավիճակում են գտնվում․ «Գյուղի տղամարդիկ գյուղի մեջ հերթապահություն են անում, շատ վատ վիճակում ենք»,- ասաց Վարո Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ 2021թ. մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը: