Մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել․ Երեխեքի մարմինները պահած ա եղել տարբեր տեղ, հիմա հանում, տալիս են․ Արսեն Ղուկասյանի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել․ Երեխեքի մարմինները պահած ա եղել տարբեր տեղ, հիմա հանում, տալիս են․ Արսեն Ղուկասյանի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ



ՀՐԱՏԱՊ. Անհետ կորած զինծառայողների հարազատները երկու կողմից փակել են Հերացի փողոցը. նրանք պարզել են, որ այսքան ժամանակ զոհերի մարմինները իշխանությունը թաքցրել է սառնարաններում՝ աղմուկից խուսափելու համար։

Նրանք իրենց տրամադրված պաշտոնական տվյալների ուսումնասիրությունից պարզել են, որ Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է քիչ մարմին, բայց դիահերձարան է մուտք արվել մեծ թվով զոհերի մարմին:

Անհետ կորած զինծառայողների հարազատների խոսքով՝ սա ապացուցում է տեղեկությունը, որ իրենց երեխաների մարմինները թաքցրել են սառնարաններում՝ զոհերի մեծ թիվ չհրապարակելու համար: Նրանք բոլորին կոչ են անում միանալ իրենց:

Նշենք, որ պատերազմի հենց առաջին օրերից շրջանառվում էր տեղեկություն, որ «հաղթում ենք»-ի սուտը չփչացնելու համար հազարավոր զոհերի մարմիններ պահում են «Սպայկա» ընկերության սառնարաններում: