«Իմ բացթողումն է եղել». Առողջապահության նախարարի պաշտոնակատարը ներողություն է խնդրում անհետ կորած զինվորների հարազատներից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Իմ բացթողումն է եղել». Առողջապահության նախարարի պաշտոնակատարը ներողություն է խնդրում անհետ կորած զինվորների հարազատներից




ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն է խնդրում անհետ կորած զինվորների հարազատներից։

«Երեկ Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում եմ նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից: Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին:

Վստահեցնում եմ, որ վերջին տարում Դատաբժշկական կենտրոնը արել է հնարավորը դատաբժշկական փորձաքննությունները և նույնականացման գործընթացը ապահովելու համար: