Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ 40 հայ զինծառայողներ իբր ներթափանցել են իրենց տարածք - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ 40 հայ զինծառայողներ իբր ներթափանցել են իրենց տարածք




Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ երեկ՝ հունիսի 1-ին, ժամը 20։00-ի սահմաններում 40 հայ զինծառայողներ իբր ներթափանցել են Ադրբեջանի Հանրապետության տարածք՝ Քարվաճառի շրջանի Արմուդլու գյուղի ուղղությամբ։

«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների անհապաղ գործողությունների արդյունքում հայկական ուժերը լքել են Ադրբեջանի տարածքը։ Գործողության ընթացքում ադրբեջանական կողմը զենք չի կիրառել»,-նշվել է հաղորդագրության մեջ։

Հայաստանի ՊՆ-ն առայժմ չի մեկնաբանել հակառակորդ կողմի այս հայտարարությունը։