Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցնում է` այլընտրանք չկա, պետք է շարունակել պայքարն անկախության համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցնում է` այլընտրանք չկա, պետք է շարունակել պայքարն անկախության համար




Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը  Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել` հայտնելով, որ այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ, Կարմիր շուկա և Ասկերանի շրջանի Սարուշեն, Շոշ, Խանապատ և Խրամորթ համայնքներ:

«Երբևէ չենք համակերպվելու Ադրբեջանի կազմի մեջ լինելուն։ Դա բացառվում է։ Անկախության օրակարգը մնալու է` դա երկարատև գործընթաց է, և մենք դրան հասնելու ենք»,–ասել է Հարությունյանը։

Նրա խոսքով` Թաղավարդը, որի մի հատվածն այժմ ադրբեջանցիների հսկողության ներքո է, մեր երկրի պատկերն է։ Հարությունյանն ասում է` բոլորն էլ գիտեն, որ կենաց-մահու կռիվ են տվել։

Նա հավելում է, որ երկրի ապագան առանց Ռուսաստանի դաշնության ու նրա ջանքերի` անհնարին է պատկերացնել։