Մամ, երգեր եմ թողել, որ մահանամ, կլսես էդ երգերը. Գյումրեցի հերոս Հենրիկ Ասատրյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մամ, երգեր եմ թողել, որ մահանամ, կլսես էդ երգերը. Գյումրեցի հերոս Հենրիկ Ասատրյան




Մամ, երգեր եմ թողել, որ մահանամ, կլսես էդ երգերը. Գյումրեցի հերոս Հենրիկ Ասատրյան

Հազարավոր մայրեր կարոտ կմնան իրենց որդիների ձայնին, տաք համբույրին, ու ջերմ գրկախառնություններին: Նրանց մնացել է հավերժական կարոտը, և բոլոր այն հուշերը, որոնք փայփայելու է ողջ կյանքի ընթացքում:



Գյումրեցի հերոսը 19-ամյա Հենրիկ Ասատրյանն է: Նա ասատրյանների ավագ որդին էր, և իրենից փոքր քույր ունի:Հերոսի ծնողները մինչև այժմ էլ չեն հավատում, որ իրենց որդին այլևս չկա: Տղան հավասարակշռված էր, նպատակասլաց և խաղաղության կողմնակից:



Երբեք բռունցքով հարցերը չլուծող Հենրիկը ստիպված էր զենքով դուրս գալ թշնամու դեմ, քանի որ նա այլ լեզու չէր հասկանում և չի հասկանա:

Տղան ծառայում էր Թալիշում՝ Արցախում:

Գյումրեցի հերոսը մորն ասել է, որ Վարդան Աճեմյանի անվան թատրոնի բեմում երգելու է «Մայրիկ» երգը, հետո իջնելու է բեմից և մորը ծաղիկներ է նվիրելու: Սակայն այժմ մայրն է ամեն անգամ որդու շիրիմին ծաղիկներ տանում:
Փառք մեր բոլոր հերոսներին, ովքեր կյանքը նվիրեցին մեր խաղաղ լուսաբացի համար: