Լրահոս

Մահացել է Վիլեն Գալստյանը




80 տարեկանում կյանքից հեռացել է բալետի նշանավոր արտիստ, բալետմայստեր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Գերատեսչությունը ցավակցում է սիրելի արտիստի հարազատներին, ընկերներին, գործընկերներին, նրա արվեստի երկրպագուներին:

Վիլեն Գալստյանը ծնվել է 1941թ–ին Երևանում։ 1959թ.–ին ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը:
1959-61թթ եղել է Թբիլիսիի Փալիաշվիլու, 1961-72թթ` Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ, ապա՝ մենապարող:

1979-1983 թվականներին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր։

1999 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

1999-2000 թվականներին դասավանդել է Սեուլի բալետի համալսարանում։

2004 թվականից Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրենն էր։