Աստղագուշակ՝ հունիսի 5-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ հունիսի 5-ի համար




Խոյ: 

Մի շտապեք աշխատանքի, ֆինանսների և կարիերայի հետ կապված որոշումներ կայացնել: Ձեզ հեշտ է մոլորեցնել: Դուք չափից ավելի եք վստահում մարդկանց, ովքեր արժանի չեն դրան: Կարող են փողային վեճեր ծագել: Ընդ որում հատկապես այդպիսի վեճերում դուք հակված կլինեք զիջումների, թեև ցանկալի կլիներ, որ դուք կարողանայիք պնդել ձեր տեսակետը:

Ցուլ: 

Կենտրոնացեք աշխատանքի վրա: Այդ դեպքում դուք մեծ հաջողությունների կհասնեք, թեև ոչ առանց ջանքի: Մանրակրկիտ ձևով ընտրեք դաշնակիցներին՝ հնարավոր է նրանք օգնեն ձեզ հաղթահարել շատ խնդիրներ և հոգսեր: Գործնական հանդիպումները վատ չեն անցնում, բացառված չեն նաև առաջարկները, որնց ընդունելու դեպքում դուք առաջընթաց կունենաք կարիերայում կամ ավելի կամրապնդեք ձեր ֆինանսական վիճակը:

Երկվորյակ: 

Օրը դասավորվում է հաջող, նշանի շատ ներկայացուցիչներ շանս կունենան հասնելու հաջողությունների իրենց համար խիստ կարևոր գործերում: Օրը հարմար է ազդեցիկ մարդկանց հետ սեփական կարիերային առնչվող հարցեր քննարկելու համար: Այսօր դուք լավ տպավորություն եք թողնում մարդկանց վրա և այդ պատճառով էլ առանց մեծ դժվարությունների կհասնեք ձեր ուզածին:

Խեցգետին: 

Չարժե կարևոր գործ ձեռնարկել հատկապես օրվա առաջին կեսին: Դա օրվա այն ժամանակահատվածն է, երբ ոչինչ չի ստացվում այնպես, ինչպես դուք կցանկանայիք: Նշանի շատ ներկայացուցիչների ձեռքերն անզորությունից ուղղակի կկախվեն: Խեցգետինները կկորցնեն կենսասիրությունն ու լավատեսությունը, բայց, բարեբախտաբար ոչ երկար ժամանակով: Նշանի ներկայացուցիչների կողքին միշտ կան մարդիկ, ովքեր կարող են բարձրացնել նրանց տրամադրությունը: Հնարավոր են նվերներ և հաճելի անակնկալներ:

Առյուծ: 

Բարեհաջող օր է: Դրական միտումների ազդեցությունն զգացվում է կյանքի բոլոր ոլորտներում: Ձեր բոլոր ձեռնարկները հաջողված են, դուք հաջողության եք հասնում, նույնիսկ երբ ոչ ոք չի հավատում սկսած գործի հաջողությանը: Կարիք չկա ժամանակ վատնել դաշնակիցներ որոնելու վրա: Դուք միայնակ էլ ամեն ինչ հաղթահարւմ եք: Հնարավոր են փողային մուտքեր:

Կույս: 

Ոչնչով աչքի չընկնող, բայց, այնուամենայնիվ, բավականին լավ օր է: Շատ Կույսեր կկարողանան լուծել դժվարին մասնագիտական խնդիրներ, լեզու կգտնեն իրենց այն գործընկերների հետ, որոնց հետ նախկինում դժվար էին հարաբերվում: Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կնշանավորվի թանկագին մարդւ մասին կարևոր լուրով:

Կշեռք: 

Բարենպաստ օր է նոր, այդ թվում նաև պատասխանատու և կարևոր գործեր ձեռնարկելու համար: Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր կորոշեն հիմնովին փոխել իրենց կյանքը դեպի լավը, կհասնեն դրան: Հաջողություն է սպասվում այն Կշեռքներին, ովքեր այսօր խոշոր գործարքներ կկնքեն կամ դուրս կգան նոր աշխատանքի:

Կարիճ: 

Բարեհաջող օր է: Դրական միտումների ազդեցությունն զգացվում է կյանքի բոլոր ոլորտներում: Ձեզ կհաջողվի անել ամեն ինչ, ամեն ինչ կստացվի գերազանց: Հնարավոր են ստեղծագործական հաջողություններ: նախկինում մյուսների կողմից չնկատված ձեր տաղանդներն այսօր նկատելի կլինեն բոլորի համար: Բարենպաստ օր է գործնական հանդիպումների և բանակցությունների համար:

Աղեղնավոր: 

Բարենպաստ օր է բազմաթիվ առումներով: Դուքգոհ եք մասնագիտության ոլորտում դեպքերի ընթացքից: Ձեր հակառակորդները զինաթափ են, և դուք վերջապես ստանում եք գործելու այն ազատությունը, որի մասին վաղուց եք երազել: Հնարավոր է վերելք կարիերայի սանդուղքով: Նույնիսկ այն Աղեղնավորները, ովքեր երբեք չեն մտածել այդպիսի վերելքների մասին, կամրապնդեն իրենվց մասնագիտական դիրքերը:

Այծեղջյուր: 

Վատ օր չէ աշխատանքի համար, այդ թվում և նստակյացություն և մանրուքների վրա մեծ ուշադրություն պահանջող աշխատանքի: Թե ձեր և թե շրջապատի մարդկանց հանդեպ դուք պահանջկոտ եք: Դա ոչ բոլորին է հաճելի, այդ պատճառով էլ ոմանք կաշխատեն ձեզ հետ գործ չունենալ: Կարող են վեճեր ծագել: Հնարավոր են ֆինանսակն կորուստներ, անսպասելի ծախսեր:

Ջրհոս: 

Աշխատեք լինել շատ համբերատար. ձգտելով հասնել ուզածին շատ արագ՝ դուք թույլ կտաք սխալ սխսլի հետևից: Աժե լսել փորձառու մարդկանց և ավագ գործընկերների խորհուրդները, որովհետև սեփական գիտելիքներն այսօր կարող են և չբավականացնել: Ցանկալի չէ խոշոր գնումներ կատարել, հատկապես՝ նախկինում չծրագրավորված:

Ձկներ: 

Հաջող օր է: Աստղերը ձեր կողմից են, դուք շատ բանի կարող եք հասնել, ընդ որում առաջին հաջողություններին կհասնեք առանց հատուկ ջանքեր գործադրելու: Հաջողությունը կուղեկցի այն Ձկներին, ովքեր այսօր կանցկացնեն կարևոր գործնական բանակցություններ: Նշանի ներկայացուցիչները առանց դժվարության առավելություն ձեռք կբերեն իրենց ընդդիմախոսների նկատմամբ: