Հայկ Մարությանն ուզում է հեռանալ քաղաքականությունից և Հայաստանից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայկ Մարությանն ուզում է հեռանալ քաղաքականությունից և Հայաստանից




Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից: Տեղեկությունը հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։

«Վերջին երեք տարիները հեշտ չէին նրա համար։ Գումարը չէր բավականացնում, նա նույնիսկ վաճառել է Չեխիայում ունեցած սեփականությունը», - ասաց նա։

Մարությանի կինը ազգությամբ չեխ է, ամուսիններն անշարժ գույք ունեն Պրահայում։ Մեր տեղեկություններով՝ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքապետի եկամուտները անհամեմատելի նվազել են դերասանական հոնորարների համեմատ, և որպեսզի ընտանիքը շարունակի իր սովորական ապրելակերպը, նրանք որոշել են վաճառել Եվրոպայում ունեցած գույքը։

Հիմա Մարությանը ցավում է, որ մտել է քաղաքականություն, քանի որ շատ նախագծեր չի կարողացել իրականացնել։ Մեր աղբյուրի խոսքով` Մարությանը մտածում է ընտրություններից հետո ընտանիքի հետ Հայաստանը լքելու մասին:

Հայկական մամուլը բազմաթիվ անգամ գրել է, որ Փաշինյանի ու Մարությանի հարաբերությունները լարվել են։ Ըստ հրապարակումների՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախատեսում է խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում քաղաքապետի ընտրություններ կազմակերպել սեպտեմբերին։ Երևանի քաղաքապետի խոսնակն այս հրապարակումները չի մեկնաբանել՝ նշելով, որ դրանք «դեղին մամուլի» բամբասանքներ են։