Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան Superbet Chess Classic մրցաշարում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան Superbet Chess Classic մրցաշարում




Գրոսմայստեր Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց Superbet Chess Classic մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուխարեստում ընթացող մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը ԱՄՆ-ից Ուեսլի Սոն էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 30-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը: Երկու տուրերից հետո Արոնյանը 2 հնարավորից ունի 1 միավոր և երրորդ տեղում է: Առաջատարները 1,5 միավորով Կարուանան և Դիչն են:

Superbet Chess Classic մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Շահրիար Մամեդյարովը, Ռիխարդ Ռապորտը, Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Թեյմուր Ռաջաբովը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը և այլք: Մրցաշարը կանցկացվի հունիսի 5-15-ը: 10 տուրից բաղկացած մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 325 000 հազար եվրո:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա օգոստոսին կմիանա ԱՄՆ հավաքականին: