Աճյուններով նկուղ Աբովյանում, կամ ինչպես են Հայաստանում պատվում հերոսներին. Sputnik Արմենիա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աճյուններով նկուղ Աբովյանում, կամ ինչպես են Հայաստանում պատվում հերոսներին. Sputnik Արմենիա




Հայրենասիրությունը պետք է ապացուցել ոչ թե խոսքով, այլ գործով։ Զոհված զինծառայողների հիշատակի հանդեպ վերաբերմունքը հայրենիքի հանդեպ վերաբերմունքի ցուցիչներից մեկն է։ Sputnik Արմենիայի սյունակագիրը մտորում է մոռացության մասին, որի մեջ թաղվում է մեր պետությունը։

Հայրենիքի նկատմամբ սիրո սերմանումն ինքնահոսի թողնելը (հատկապես երիտասարդների շրջանում) շատ վտանգավոր է։ Ի՞նչն է մեզ պակասում խնդիրը ճիշտ լուծելու համար։ Նախևառաջ ինքներս պետք է հիշենք և հետո մյուսներին անդադար հիշեցնենք մեր հերոսների մասին` պատերազմի, աշխատանքի, սպորտի, բոլոր հերոսների։

Երևանի Մոսկովյան փողոցի 100-150 մետր հատվածը (ՎՏԲ գրասենյակից մինչև Թումանյան փողոց) թերևս ամենաանհարմար վայրն է Հայաստանի ազգային հերոսի հիշատակը հավերժացնելու համար` սակավամարդ, հանգիստ վայր, ծառերի արանքում թաքնված, աչքից հեռու։ Իսկ հիմա այն նաև դատարկ է. Վիտյա Այվազյանի լուսանկարով պատվանդանն այլևս այնտեղ չէ։

Այվազյանին սպանել են 1990 թվականին, երբ նա դեռ 35 տարեկան էլ չկար։ Ավարտել էր Երևանի պետական համալսարանի մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը, Խորհրդային բանակի շարքերում ծառայել Բելառուսում, աշխատել Հայաստանի «Լազուր» արտադրական միավորումում, այնուհետև «Ղարաբաղ» կոմիտեում, ԼՂՀ–ում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում ինքնապաշտպանական ջոկատներ էր կազմակերպում, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր էր։
Սպանել են Երևանում։ Սպանության հանգամանքները լղոզված են, ոչ պարզ, անհասկանալի։ Ի տարբերություն նրա կյանքի, որն անմնացորդ ու հստակ նվիրել էր հայրենիքին։

Երախտապարտ հայրենիքը Այվազյանի համար պատվանդան էր կառուցել, որոշել դրա տեղը և ձեռքերը լվացել։ Այսօր յուրաքանչյուր ոք, ով անցնում է պլաստիկով փաթաթված դիմանկարի կողքով, չի կարող չտեսնել, որ լուսանկարը խունացել է, պատվանդանը` հնացել, սիզամարգը կեղտոտ է ու չխնամված։

Այժմ դառնանք բոլորին ցնցած և առավել քան արտակարգ դեպքին, որը տեղի ունեցավ Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում»։ Երևանյան փողոցներում հերոսների դիմանկարներով պատվանդանների և զոհված զինվորների դիերով պարկերի միջև անմիջական կապ իհարկե չկա, բայց չմոռանանք «սատանան մանրուքներում է» հայտնի արտահայտության մասին։

«Մանրուքներ» և «դետալներ». բազմաթիվ հուշարձանների և գերեզմանների բարձիթողի վիճակ, եթե դրանք «Եռաբլուրում» չեն, կոնկրետ օրերին զույգ թվով ծաղիկները ձեռքներին բարձրաստիճան պաշտոնյաների արարողակարգային այցելություն, հայրենասիրական դաստիարակության ծրագրերի բացակայություն դպրոցներում ու նույնիսկ նախակրթարաններում և այլն։ Եթե մենք չենք ցանկանում դա նկատել, սկսում է գործել մոռացության մեխանիզմը, և այդ ժամանակ պետական քաղաքականության նման ձախողումների ու դիահերձարանների վերաբերյալ հանրության տարակուսանքի միջև կապն այդքան էլ պայմանական չի թվում։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում