Մեղրիի և Մեհրաբի զորամասերի հրամանատարների նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն. ՊՆ-ն պատճառը չի նշում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մեղրիի և Մեհրաբի զորամասերի հրամանատարների նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն. ՊՆ-ն պատճառը չի նշում




ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադևոսյանի և N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ ծառայողական քննության ժամանակահատվածում կասեցվել է գնդապետ Ա. Թադևոսյանի և գնդապետ Ա. Գևորգյանի ծառայողական պարտականությունների կատարումը։

Նախարարությունը պատճառների մասին չի նշում։

Ավելի վաղ Mediaport տելեգրամ-ալիքը գրել էր, որ Մեղրիի և Մեհրաբի զորամասերի հրամանատարներին ազատել են ծառայությունից՝ Փաշինյանի օգտին ձայներ ապահովելուց հրաժարավելու համար։

«Մեղրիի գնդի հրամանատար Արգամ Գևորգյանի և Մերաբի գնդի հրամանատար Արտակ Թադևոսյանի ազատման պատճառը Փաշինյանի օգտին ձայներ ապահովելուց հրաժարվելն է եղել։ Նրանք հրաժարվել են կատարել զորքին «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվերարկելու ՊՆ հրահանգը, ինչի արդյունքում ՊՆ-ից պահանջել են դիմումներ գրել ու հեռանալ», - գրել էր Mediaport-ը։