Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 զոհված զինծառայողի աճյուն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 զոհված զինծառայողի աճյուն




Վարանդայի (Ֆիզոլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն։Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Նրանց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Զինադադարից հետո մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդհանուր 1567 աճյուն։