Աշոտ Փաշինյանին գերիների դիմաց պաշտոնապես Ադրբեջանին դիմելու մասին Կառավարությունում տեղեկություն չունեն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աշոտ Փաշինյանին գերիների դիմաց պաշտոնապես Ադրբեջանին դիմելու մասին Կառավարությունում տեղեկություն չունեն




Արդեն մի քանի օր է՝ տարբեր քաղաքական ուժերի առաջնորդներ քննարկում են Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, ռազմագերիների դիմաց տալու -չտալու հարցը: Բայց Ադրբեջանից դեռ արձագանք չկա: Տեղեկություններ չկան նաեւ, թե արդյոք Հայաստանը պաշտոնապես նման առաջարկով դիմել է Ադրբեջանին: Այս մասին հայտնոսւմ է Irakanum.am-ը։

Հիշեցնենք, որ երբ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե Ադրբեջանում գտնվող մեր ռազմագերիները մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների մեզ, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը եւ ինքնիշխանությունը, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել էր, թե իր Աշոտիկին թող տա ու փոխարենը 20-25 հոգի ստանա և այդ ժամանակ նա ամեն օր այդ խնդրով կզբաղվի: Ի պատասխան Սերժ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե Ալիեւին էլ է պաշտոնապես ասում՝ որդուն տալիս է բոլոր գերիների դիմաց:

Irakanum.am-ը կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրանից հետաքրքրվեց, թե արդյոք պաշտոնապես դիմե՞լ են Ադրբեջանին Աշոտին գերիների դիմաց տալու առաջարկով, ի պատասխան ասաց՝ նման տեղեկություն չունի: Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանն էլ մեր զանգերին չպատասխանեց:

Հիշեցնենք նաեւ, որ Փաշինյանի որդուն ռազմագերիների հետ փոխանակելու թեմային անդրադարձել էր նաեւ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ասելով, որ ամոթ էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պատրաստ է գերիների դիմաց որդուն տալ, 1-ին նախագահին այդ հայտարարությունը հնդկակական սերիալ է հիշեցրել:

Հավելենք, որ Աշոտ Փաշինյանը ևս հայտարարել էր, թե պատրաստ է այդ գործընթացին։